Ալիևը Պուտինին է ներկայացրել բրյուսելյան հանդիպման արդյունքները

Ալիևը Պուտինին է ներկայացրել բրյուսելյան հանդիպման արդյունքները

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի և ՌԴ նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Ալիևը տեղեկացրել է Պուտինին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելւ մասնակցությամբ մայիսի 22-ին Բրյուսլեում տեղի ունեցած հանդիպման մասին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են նաև 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը՝ շեշտը դնելով կոնկրետ հարցերի լուծման վրա, որոնք կապված են տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման, կայունության ամրապնդման, տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ։

Քննարկվել են նաև առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության որոշ ասպեկտներ։ Հաստատվել է փոխադարձ տրամադրվածությունը՝ ուղղված ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը, այդ թվում՝ հաշվի առնելով Ալիևի Մոսկվա կատարած փետրվարյան պաշտոնական այցի արդյունքները։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ նշել է, որ անհրաժեշտ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Տեքստում օգտագործվել է Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն արտահայտությունը։ «Ես նաև ընդգծել եմ ղեկավարների հետ զրույցում, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,-ասվում է Միշելի հայտարարության մեջ:

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---