Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու վերաբերյալ բողոքը դռնբաց կքննվի

Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու վերաբերյալ բողոքը դռնբաց կքննվի

PanARMENIAN.Net - ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի բողոքի քննությունն այսուհետ դռնբաց կանցկացվի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «5165» շարժման հիմնադիր, զոհված զինծառայողի մայր Կարին Տոնոյանը։

«Օրեր առաջ դատավոր Կ. Բիշարյանը ծնողների վրդովմունքի և բանավեճի մեջ մտնելու պատճառով որոշել էր դռնփակ անցկացնել նիստերը, որը ծնողների կողմից ԲԴԽ ներկայացրած բողոքի և բողոքող կողմի միջնորդության արդյունքում չեղարկվեց և որոշումն այսօր փոխվեց. հունիսի 3-ի դատական նիստն արդեն կանցկացվի դռնբաց:

Ցավոք ծնողների և ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի մայիսի 30-ի կրկնակի հանդիպման տեսագրությունը ծնողներին չտրամադրվեց՝ տեխնիկական խոտանի պատճառաբանությամբ (որին, իհարկե, մենք բացարձակ չենք հավատում), բայց մենք դեռևս ունենք 2 պահանջ.

1. Պահանջում ենք մեզ ներկայացնել համոզիչ հիմքեր՝ դատավոր Կ. Բիշարյանի նշանակման անկողմնակալության մասով:

2. Ծնողներին տալ, որպես տուժողների (զոհվածների) իրավահաջորդներ, շահագրգիռ կողմի կարգավիճակ:

Հուսանք այս հարցերում նույնպես կհասնենք ցանկալի և արդարացի արդյունքի»,-ասվում է գրառման մեջ:

2021 թվականի հունիսին ԱԺ «Հայստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու Մինասյանն ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել` պահանջելով քրեական գործ հարուցել նրա կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստով` ՀՀ-ի թշնամի պետության օգտին գործողություններ կատարելու առերևույթ հանգամանքներով։

Զոհված զինծառայողների մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տուժողի իրավահաջորդի կագավիճակ են ստացել։ Նրանք քրեական գործով հարցաքննվելուց հետո տեղեկացել էին, որ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու իրենց միջնորդությունը զինվորական դատախազությունը մերժել է, իսկ որպես մեղադրյալ ներգրավելու եւ հարցաքննության հրավիրելու միջնորդությունների լուծումը՝ հետաձգել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---