Բեգլարյան․ ՌԴ խաղաղապահների թիվը ԼՂ-ում պետք է ավելացնել, իսկ լիազորությունները՝ ընդլայնել

Բեգլարյան․ ՌԴ խաղաղապահների թիվը ԼՂ-ում պետք է ավելացնել, իսկ լիազորությունները՝ ընդլայնել

PanARMENIAN.Net - ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում հայտարարել է, որ ռուս խաղաղապահների քանակն Արցախում պետք է ավելացնել, իսկ լիազորությունները՝ ընդլայնել։

«Մենք կարծում ենք, որ ռուսական զորակազմի թվաքանակը պետք է ավելացնել, ինչպես նաև ընդլայնել լիազորությունները»,-ասել է նա՝ հիմնավորելով դա նրանով, որ 44-օրյա պատերազմից հետո շփման գիծը կողմերի միջև երկարել է գրեթե 2․5 անգամ։

Բեգլարյանը նաև ասել է, որ ռուս խաղաղապահները պետք է մնան Լեռնային Ղարաբաղում անժամկետ, իսկ այժմ նրանց ներկայությունը հատկապես անհրաժեշտ է, հայտնում է աղբյուրը։

«Մենք կարծում ենք, որ խաղաղապահ զորակազմը պետք է այստեղ մնա անժամկետ, քանի որ հակամարտությունը կարգավորված չէ»,-ասել է նա։

Նա նշել է՝ ԼՂՀ իշխանություններն ուզում են, որ ՌԴ խաղաղապահները մնան տարածաշրջանում, քանի որ Ադրբեջանը, նրա կարծիքով, պատրաստ չէ միջազգային միջնորդների առաջարկած երեք հստակ սկզբունքով հանրապետության հետ բանակցություններ վարել. տարածքային ամբողջականություն, ազգի ինքնորոշման իրավունք և ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի չկիրառում։

«Երբ հակամարտությունը կարգավորվի, ԼՂ-ի և Ռուսաստանի միջև կարող է քննարկվել խաղաղապահների հետագա հարցը. նրանք կարող են, անհրաժեշտությունից և իրավիճակից ելնելով, մնալ այստեղ որպես անվտանգության երաշխավոր։ Բայց ներկա պահին Արցախում ՌԴ խաղաղապահների ներկայությունը խիստ անհրաժեշտ է»,- ընդգծել է Բեգլարյանը։

ՌԴ խաղաղապահ զորակազմը տեղակայվել է Արցախում 44-օրյա պատերազմից հետո 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը կարող է մեխանիկորեն երկարաձգվել ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չտեղեկացնի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Photo. AFP
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---