Հունիսի 10-ին Լավրովը Երևան կժամանի

Հունիսի 10-ին Լավրովը Երևան կժամանի

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ընթացիկ տարում Հայաստանն է նախագահում ՀԱՊԿ-ում»,- ասել է Զախարովան, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ակնկալվում է, որ նիստի ավարտին կստորագրվի ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների խորհրդակցությունների ծրագիրը 2022-2024թթ․ պաշտպանության և անվտանգության արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ։

Միջոցառման շրջանակում Լավրովը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---