Ադրբեջանի ԱԳՆ-ին զայրացրել է «անջատողական միտումներով» Բեգլարյանի հարցազրույցի հրապարակումը․ ՌԻԱ Նովոստին արգելափակվել է

Ադրբեջանի ԱԳՆ-ին զայրացրել է «անջատողական միտումներով» Բեգլարյանի հարցազրույցի հրապարակումը․ ՌԻԱ Նովոստին արգելափակվել է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն, անդրադառնալով ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի ծավալուն հարցազրույցին, որը նա տվել է ՌԻԱ Նովոստի գործակալությանը, հայտարարել է, թե «անջատողական միտումներով» այդ հարցազրույցի հրապարակումը «ստվերում է խաղաղության հաստատմանն ուղղված ՌԴ ջանքերը» և հակասում է ՌԴ և Ադրբեջանի միջև Դաշնակցային փոխգործակցության մասին 2022թ․ հռչակագրին:

Արդբեջանի տարածքում ՌԻԱ Նովոստին արգելափակվել է, հայտնում է Haqqin.az-ը։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևայի մեկնաբանության մեջ ասվում է, որ ՌԴ պետական լրատվական գործակալության կողմից «Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ, անջատողական միտումներ ունեցող տեղեկատվության տարածումը չի համապատասխանում Ադրբեջանի և ՌԴ բարեկամական հարաբերությունների ոգուն, և լուրջ ափսոսանք է առաջացնում», գրում է ԱՊԱ գործակալությունը։

«Պետական գործակալության այդ քայլը հակասում է Ադրբեջանի և ՌԴ միջև բարեկամության, անվտանգության և ռազմավարական գործընկերության մասին 1997թ․ համաձայնագրի և Դաշնակցային փոխգործակցության մասին 2022թ․ հռչակագրին, որտեղ ասվում է, որ կողմերը «ձեռնպահ են մնալու ՄԱԿ Կանոնադրության և միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած քայլից», ինչպես նաև «հակազդելու են անջատողականության սպառնալիքներին»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում ասել է, որ ԼՂՀ իշխանություններն ուզում են, որ ՌԴ խաղաղապահները մնան տարածաշրջանում, քանի որ Ադրբեջանը, նրա կարծիքով, պատրաստ չէ միջազգային միջնորդների առաջարկած երեք հստակ սկզբունքով հանրապետության հետ բանակցություններ վարել. տարածքային ամբողջականություն, ազգի ինքնորոշման իրավունք և ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի չկիրառում։ Նա հավելել է, որ երբ հակամարտությունը կարգավորվի, ԼՂ-ի և Ռուսաստանի միջև կարող է քննարկվել խաղաղապահների հետագա հարցը։

Բեգլարյանն ասել է, որ ԼՂՀ իշխանությունները մշտապես բանակցում են Երևանի հետ հանրապետության ճանաչման շուրջ, սակայն առաջընթաց դեռ չկա։ Նա հավելել է նաև, որ փաստացի Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, քանի որ հանրապետությունների միջև հորիզոնական կապեր են հաստատված` ինչպես «հավասարը հավասարի հետ»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---