Փրայս․ ԱՄՆ-ն շահագրգիռ է աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ գործակցությանը![]() 7 հունիսի 2022 - 15:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը, անդրադառնալով ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպմանը պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդի հետ, ասել է, որ վերջինս Հաջիևին կփոխանցի ԱՄՆ-ի շահագրգռվածությունը՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ գործակցությանը, այդ թվում որպես Մինսկի խմբի համանախագահ։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն աջակցում է նաև ԵՄ վերջին ջանքերին՝ երկու երկրների մերձեցման ուղղությամբ: «Սա այն է, ինչի մասին պետքարտուղար Բլինքենը հնարավորություն է ունեցել խոսելու երկու երկրների ղեկավարների հետ վերջին օրերին ու շաբաթներին։ Սա այն է, ինչ մենք ցանկանում ենք խթանել»,- ասել է Փրայսը։ Հաջիևը հանդիպել է նաև Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |