Հունիսի 17-ից կսկսի գործել Երևան-Սևան-Շորժա էլեկտրագնացքը

Հունիսի 17-ից կսկսի գործել Երևան-Սևան-Շորժա էլեկտրագնացքը

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հունիսի 17-ից գործարկում է Ալմաստ (Երևան) - Շորժա էլեկտրագնացքը:

Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

Գնացքը Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ալմաստ» գործարանին կից համանուն կառամատույցից կմեկնի ժամը 08:30՝ Սևանի կայարան ժամանելով 10:28, իսկ Շորժա՝ 11:28-ին:

Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը Շորժայի կայարանից կմեկնի 17:00-ին, Սևանից՝ 18:00՝ Երևան վերադառնալով ժամը 20:00-ին:

Տոմսի արժեքը մեկ ուղղությամբ կազմում է՝ 600 դրամ մինչև Սևանի կայարան և 1000 դրամ մինչև Շորժա:

Սևանա լիճը ինչպես տեղացիների, այնպես էլ բազմաթիվ զբոսաշրջիկների հանգստի ամենահայտնի ուղղություններից մեկն է։ ՀԿԵ-ն նման սեզոնային էլեկտրագնացք նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները թեթևացնելու նպատակով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---