Դոլարի փոխարժեքը ՀՀ բանկերում շարունակում է նվազել![]() 10 հունիսի 2022 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Դոլարի փոխարժեքը ՀՀ բանկերում շարունակում է նվազել։ Rate.am-ի տվյալներով, հունիսի 10-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ առքի նվազագույն գինը 410 դրամ է, վաճառքինը՝ 420 դրամ, դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 417 դրամ է, վաճառքի դեպքում ՝ 427 դրամ: Հունիսի 8-ի համեմատ դոլարն արժեզրկվել է 3.89 դրամով: Եվրոյի միջին փոխարժեքը 434.62 դրամ է, որը հունիսի 8-ի համեմատ արժեզրկվել է 3.42 դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 446 դրամ։ Ինչ վերաբերում է ռուսական ռուբլուն, բանկերում միջին փոխարժեքը կազմում է 6.56 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը 7.15 դրամ է։ Դոլարի և եվրոյի փոխարժեքը ՀՀ շուկայում կտրուկ բարձրացել էր Ուկրաինայում պատերազմի առաջին օրերին՝ մեկ դոլարի փոխարժեքը 525-535 դրամ էր։ Մարտի 15-ին դոլարը վաճառվում էր առավելագույնը 515 դրամով։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |