ԿԳՄՍՆ-ն առաջարկում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի և նկարչի կոչումները

ԿԳՄՍՆ-ն առաջարկում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի և նկարչի կոչումները

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է չեղարկել արվեստի գործիչներին շնորհվող մի շարք կոչումներ։

Մասնավորապես, առաջարկվում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի կոչումները։

«ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ չկան այդպիսի չափանիշներ, որոնք կարող են սահմանվել արվեստագետի, ժողովրդական լինելը։

Միևնույն ժամանակ նախատեսվում է պահպանել արվեստի վաստակավոր գործչի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումները։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---