Փոխվարչապետը Պետերբուրգում խոսել է ՀՀ առջև ծառացած լոգիստիկ մարտահրավերներից![]() 17 հունիսի 2022 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Պետերբուրգում միջազգային տնտեսական 25-րդ համաժողովի «Գործընկերություն Եվրասիայում. նոր հնարավորություններ» խորագրով պանելային քննարկմանը անդրադարձել է արդի պայմաններում լոգիստիկ առումով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին: Քննարկմանը ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ մասնակցում էին նաև Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Բախիտ Սուլթանովը: Տրանսպորտային ենթակառուցվածքներին անդրադառնալիս Մհեր Գրիգորյանն ընդգծել է Հայաստանում կառուցվող Հյուսիս-հարավ մայրուղու տարածաշրջանային նշանակությունը: Պանելային քննարկման ընթացքում փոխվարչապետը խոսել է արդի մարտահրավերներին, այդ թվում՝ պարենային անվտանգության խնդիրներին հակազդելու անհրաժեշտության մասին: Այդ համատեքստում նա կարևորել է պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ կոնսոլիդացված ջանքերի գործադրումը՝ նշելով, որ ԵԱՏՄ շրջանակներում այս հարցը պետք է հիմնական ուղղություններից մեկը լինի: Իր ելույթում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև ԵԱՏՄ շրջանակներում ազգային արժույթներով առևտրի ծավալների ավելացման անհրաժեշտության հարցին: Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը (ՊՄՏՀ), որը կազմակերպել է «Ռոսկոնգրեսս» հիմնադրամը, անցկացվում է հունիսի 15-18-ը։ Այս տարի համաժողովի թեման է «Նոր աշխարհ - նոր հնարավորություններ»։ Միջոցառմանը մասնակցում է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |