Վարույթ է հարուցվել ձվի շրջանառության ոլորտում գործող 5 ընկերության նկատմամբ

Վարույթ է հարուցվել ձվի շրջանառության ոլորտում գործող 5 ընկերության նկատմամբ

PanARMENIAN.Net - Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել ձվի շրջանառության ոլորտում գործող 5 ընկերության նկատմամբ։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հավի ձվի շրջանառության ոլորտում:

Ուսումնասիրության արդյունքում վարույթ է հարուցվել «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական, «Պրոյեկտ ինտեր-ինվեստ», «Աշտարակ Ձու», «Լուսակերտի Էլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ հավի ձվի շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության հնարավոր իրավախախտման վերաբերյալ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---