Լիզինգային շուկայի առաջինն ու առաջատարը վերաբրենդավորվել է

Լիզինգային շուկայի առաջինն ու առաջատարը վերաբրենդավորվել է

PanARMENIAN.Net - Հիմնադրման օրից մինչև այժմ` 19 տարի Ակբա Լիզինգը շուկայի բացարձակ առաջատարն է: Աշխատանք, նվիրում և ձգտում․ այսպես 2000-ականների սկզբին Հայաստանում առաջին անգամ ներդրվել է լիզինգը:

Ձգտումդ դարձրու իրականություն. այս կարգախոսով Ակբա լիզինգը շարունակելու է դինամիկ զարգացումը։ Միայն վերջին 3 տարում ընկերությունը եռապատկել է ցուցանիշները։

«Ռեբրենդինգը կօգնի, որ ավելի ներկայանալի լինենք, ավելի սիրված լինենք։ Լիզինգի հաճախորդները հաջողված տնտեսվարողներ են, որ լավ գիտեն շուկան, ճանաչում են շուկան ու ուզում են պահպանել իրենց լիդերի դիրքը։ Սկսելով միայն գյուղատնտեսությունից, մենք այսօր ծածկում ենք տնտեսության բոլոր ճյուղերն ու ոլորտները»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն, Ակբա Լիզինգի խորհրդի նախագահ Հակոբ Անդրեասյանը։

«Ներկա պահին լիզինգային պորտֆելը կազմում է 40 մլրդ դրամ և տարեվերջում կկազմի ավելի քան 50 մլրդ դրամ: Մոտակա 2 տարիներին նախատեսում ենք կրկնապատկել լիզինգային պորտֆելը՝ հասցնելով այն 100 մլրդ դրամի։ Այս գործում չափազանց մեծ է Ակբա Լիզինգի 100% բաժնետեր Ակբա բանկի դերը: Բանկի աշխատակիցների ու մասնաճյուղերի ամենօրյա օգնության շնորհիվ մենք կարողանում ենք մեծ արդյունավետությամբ իրականացնել մեր առջև դրված խնդիրները»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը։

Առաջիկայում Ակբա Լիզինգը կստեղծի վաճառքի նոր կապուղիներ, կընդլայնվի աշխատանքային ոլորտը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---