Զախարովա․ ՌԴ-ն կշարունակի սերտորեն աջակցել ապաշրջափակմանը Հրվ. Կովկասում![]() 22 հունիսի 2022 - 15:35 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցում անդրադառնալով ապաշրջափակման հարցին, ասել է, որ Ռուսաստանը կշարունակի սերտորեն աջակցել տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը Հարավային Կովկասում։ «Մենք ողջունում ենք Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ (ՌԴ, ՀՀ, Ադրբեջան) աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը»,-ասել է Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա հիշեցրել է, որ հունիսի 3-ին տեղի է ունեցել այդ խմբի հերթական նիստը, որտեղ «կողմերը մոտեցրել են դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ», իսկ հունիսի 16-17-ին քննարկումները շարունակվբել են Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունիսի 20-ին Ռուսաստանում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների՝ փոխվարչապետների հանդիպումը։ Հունիսի 3-ին Մոսկվայում տևական դադարից հետո, կայացել էր հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի հանդիպումը՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ և երեք երկրներում ստեղծված հանձնաժողովի անդամների մասնակցությամբ։ Ռուսաստանի կառավարությունն այդ հանդիպումից հետո առանց մանրամասներ հրապարակելու հայտարարել էր, թե կողմերը մերձեցրել են մոտեցումները Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային և հսկողության այլ հարցերի շուրջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |