Լավրով․ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է աշխատանքն ԱՄՆ և Ֆրանսիայի նախաձեռնությամբ

Լավրով․ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է աշխատանքն ԱՄՆ և Ֆրանսիայի նախաձեռնությամբ

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունն ԱՄՆ և Ֆրանսիայի նախաձեռնությամբ։

Նա հավելել է, որ Մոսկվան պատրաստ է խորհրդատվական աջակցություն տրամադրել Բաքվին և Երևանին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում։

«Ռուսական կողմը պատրաստ է խորհրդատվական ծառայություններ մատուցել սահմանազատման հարցում»,-ասել է Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում, գրում է Interfax.az-ը։

Նա նաև ասել է, որ հայկական կողմը հաստատել է, որ կարևորում է սահմանազատման հարցը։

«Մենք հիմա քննարկում ենք հանդիպումների ժամկետների հարցը։ Հաստատում եմ ստացել հայկական կողմից, որ սահմանազատման գործընթացը շատ կարևոր է»,-ասել է նա։

Լավրովը նաև դրական է գնահատել ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով գործող ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։

Բայրամովն իր հերթին ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո շփումները ԵԱՀԿ ՄԽ հետ շարունակվել են։

«Համանախագահներին առաջարկվել է նոր իրավիճակի տեսլականը ներկայացնել։ Դրանից հետո շփումները ՄԽ հետ շարունակվեցին մոտ 1 տարի, սակայն, նրանցից այդպես էլ ոչ մի առաջարկ չստացվեց։ Վերջին շրջանում հայտնի պատճառներով ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը կաթվածահար է։ Բանակցային գործընթացը չի կարող ձևաչափի պատանդը լինել»,-ասել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերի գծով օգնական Քերին Դոնֆրիդը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն խզել է հարաբերությունները ՌԴ հետ, սակայն պատրաստ է շարունակել գործակցությունը ԼՂ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ խաղաղ և կայուն կարգավորման համար։

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 22-ի ճեպազրույցում հայտարարել էր, որ իրավունք է վերապահում իրեն կասկածել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերին Դոնֆրիդի հայտարարության անկեղծության վերաբերյալ, քանի որ եթե «Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևորեին Մինսկի խմբի եզակի միջնորդական ձևաչափը, ապա թույլ չէին տա արհամարհել մասնակից բոլոր պետությունների հավանությանն արժանացած մանդատը»։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---