ԱԽ քարտուղարը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահին28 հունիսի 2022 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքվոյի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել և ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը: Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հնարավոր մարտահրավերներն ու դրանց լուծման ուղղությամբ հայկական կողմի տեսակետները: ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքվոյին է նաև ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը չի ընդունել Լեռնային Ղարաբաղի ապագան քննարկելու հրավերը։ Հունիսի 24-ին Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունն ԱՄՆ և Ֆրանսիայի նախաձեռնությամբ։ Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերի գծով օգնական Քերին Դոնֆրիդը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն խզել է հարաբերությունները ՌԴ հետ, սակայն պատրաստ է շարունակել գործակցությունը ԼՂ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ խաղաղ և կայուն կարգավորման համար։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով Ադրբեջանում ևս մեկ լրագրող է ձերբակալվել Հոդվածն այն մասին էր, որ Ալիևը մասնակցում է օտարերկրյա դրամաշնորհների ապօրինի ստացմանը ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են |