300,000 դրամը գերազանցող գործարքներն անկանխիկ իրականացնելու օրենքն ուժի մեջ է մտել![]() 1 հուլիսի 2022 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից 300,000 դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով։ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նոր կարգավորումներն ուժի մեջ են մտել: Դա վերաբերում է նաև ֆիզիկական անձանց միջև գործարքներին։ Պետական կառավարման մարմիններին, նոտարական գրասենյակներին և առողջապահական ու կրթական հաստատություններին հուլիսի 1-ից բոլորը վճարումներն անկանխիկ պետք է կատարվեն։ Բժշկական ու կրթական հաստատությունների դեպքում հուլիսի 1-ից օրենքն ուժի մեջ կմտնի Երևանում, հաջորդ տարվա հուլիսի 1-ից մարզկենտրոններում, իսկ 2024-ի հուլիսի 1-ից Հայաստանի ամբողջ տարածքում։ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով պետական կամ համայնքային բյուջեներից և այդ բյուջեներ կատարվող ցանկացած վճարում, ինչպես նաև նոտարական ու փաստաբանական ծառայությունների դիմաց վճարները հուլիսի 1-ից դարձյալ անկանխիկ են արվելու։ Հուլիսի 1-ից հետո ՀՀ տարածքում բնակարանի, մեքենայի կանխիկով առքուվաճառքներն առոչինչ կարող են ճանաչվել: «Գործարքի առոչինչ լինելը նշանակում է, որ յուրաքանչյուր շահագրգիռ անձ 10 տարվա ընթացքում կարող է դիմել դատարան և կկիրառվի առոչինչության հետևանքները, որը նշանակում է, որ յուրաքանչյուր կողմից կվերադարձվեն այն ինչ տրվել են»,-ավելի վաղ պարզաբանել էր արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը։ Գրավատների համար մի փոքր բացառություն է սահմանված և օրենքով նախատեսվում է, որ վերջիններս 2022-ի հուլիսի 1-ից վարկերը տրամադրելու են բացառապես անկանխիկ ձևով, եթե վարկի գումարը կգերազանցի 80,000 դրամը, 2023 թ հունվարի 1-ից՝ 50,000 դրամը և 2024 թվականի հունվարի 1-ից՝ 20, 000 դրամը: Եթե ֆիզիկական անձինք օրենքի պահանջն առաջին անգամ խախտեն, ապա կտուգանվեն 100,000 դրամի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում այն կրկնվելու դեպքում 200,000 դրամ, բայց գործարքը, միևնույն է, առոչինչ է ճանաչվելու: Գործարքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու են ՊԵԿ-ը, ԿԲ-ն և Աշխատանքի տեսչությունը, եթե POS տերմինալները խափանվում են, ապա երկօրյա ժամկետում այն պետք է վերականգնվի, իսկ ՀԴՄ սարքերի դեպքում՝ մեկ օրվա ընթացքում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |