Ասկերանի Իվանյան համայնքի տարածքը հանրապետության ամենամեծ շինհրապարակներից է

Ասկերանի  Իվանյան համայնքի տարածքը հանրապետության ամենամեծ շինհրապարակներից է

PanARMENIAN.Net - Արցախում մեծածավալ բնակարանաշինական ծրագրերի շրջանակներում՝ պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիներին բնակարաններով ապահովելու նպատակով, Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում միաժամանակ երեք թաղամաս է կառուցվում, հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:

Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու հարակից տարածքում կառուցվող բազմաբնակարան շենքերից և առանձնատներից բաղկացած երկու թաղամասերից բացի, Իվանյանի ներհամայնքային կենտրոնական ճանապարհի հարևանությամբ մեկնարկել են բնակելի տներից բաղկացած ևս մեկ նոր թաղամասի կառուցապատման աշխատանքները։

Ըստ նախագծի՝ թաղամասն կունենա 53 առանձնատուն, որից 25-ի պատվիրատուն Քաղաքաշինության նախարարությունն է։ Նշված 25 առանձնատնից 6-ականը կլինեն երկու և երեք սենյականոց, իսկ 13-ը՝ չորս սենյականոց։

Աշխատանքները ֆինանսավորում է ԱՀ կառավարության կողմից։ Կապալառուները երեքն են՝ «Բիգարշին», «Ա.Վ.Է» և «ՎԵՍՏ» ՍՊ ընկերությունները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---