«Կանաչ» տեխնոլոգիաների միջոցով բարձրանում է բիզնեսի արդյունավետությունը![]() 8 հուլիսի 2022 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Ակբա Լիզինգն ու Հայաստանում ՎԶԵԲ-ի «Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը»՝ GEFF-ը, գործարարների համար կազմակերպել են հանդիպում` պատմելու, թե ինչպես ճիշտ ներդրում կատարել, ինչպես օգտվել պետական սուբսիդավորման ծրագրերից, որպեսզի սեփական տնտեսությունը կառավարեն ավելի խելացի և քիչ ռեսուրսներով, բայց՝ մեծ արդյունքով: Այս ձևաչափով առաջին նման հանդիպումը Վայոց ձորի մարզում է, որտեղ հայկական գինեգործական ժառանգությունն է: Գինեգործության ոլորտում «կանաչ» տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է նաև միջազգային մրցունակության բարձրացմանը: «Ծրագրերը մեր գործընկերներին հնարավորություն են տալիս օգտվել պետական սուբսիդավորման ծրագրերից ու լիզինգով ձեռք բերել հիմնական միջոցներ՝ սուբսիդավորումից հետո 0-5% տարեկան տոկոսադրույքով, ինչպես նաև վերազինել արտադրությունն ու բարելավել արտադրողականությունը: Հնարավորությունները ներկայացնելու համար մենք ինքներս ենք հանդիպման եկել մարզ, որպեսզի մեր գործընկերներն ամառային այս ծանրաբեռված սեզոնին իրենց ժամանակը ճանապարհներին չվատնեն և տեղում կարողանանք գտնել բոլոր հնարավոր լուծումները»,- նշել է Ակբա Լիզինգի Մատակարարների հետ համագործակցության բաժնի պետ Վահագն Շմավոնյանը: «Հայաստանի համար գյուղանտեսությունn առաջնային է, և հաշվի առնելով տվյալ ոլորտի աճի արագ տեմպերը՝ պետք է նշել, որ ոլորտում առկա են բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիաներ, որոնք ընկերություններին թույլ կտան ոչ միայն դինամիկ զարգանալ, այլև բարձր մակարդակի վրա պահել հիմնարկների էներգաարդյունավետությունը: Գինեգործությունն արագ զարգացող ճյուղ է, և կարևոր է, որ միջազգային հարթակում մրցունակ լինեն: Այդ ոլորտի համար կարևոր է էներգաարդյունավետությունն ու ռեսուրսարդյունավետությունը»,- նշել է Հայաստանում GEFF ծրագրի տեխնիկական խորհրդատու Վարդան Խաչատրյանը: Ակբա Լիզինգի բազմաթիվ գործընկերներ արդեն իսկ կիրառում են «կանաչ» տեխնոլոգիաները, որոնք օգնում են տնտեսություններին դառնալ ավելի կայուն և եկամտաբեր: Նման հանդիպումներ կլինեն Հայաստանի տարբեր մարզերում: ՎԶԵԲ-ի GEFF-ը Հայաստանում իրագործվում է GCF և CIF օժանդակությամբ. նպաստում է Հայաստանի կանաչ տնտեսությանն անցնելու գործընթացին՝ տրամադրելով 37 միլիոն դոլարի ֆինանսավորում էներգաարդյունավետ, վերականգնվող էներգիայի և կլիմայի ադապտացման ներդրումների համար: Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |