Մերձմոսկովյան ծեծկռտուքում սպանվել է 41-ամյա Կարեն Տեր-Խաչատրյանը

Մերձմոսկովյան ծեծկռտուքում սպանվել է 41-ամյա Կարեն Տեր-Խաչատրյանը

PanARMENIAN.Net - Մերձմոսկովյան Տարասկովո գյուղում ծեծկռտուք է տեղի ունեցել տեղաբնակների և հանրակացարանում ապրող ներգաղթյալ միգրանտների միջև՝ աղջկա հասցեին հնչած բառերի պատճառով։

Տեղաբնակ 41-ամյա Կարեն Տեր-Խաչատրյանը փորձել է պաշտպանել աղջկան, սակայն, տղամարդուն ծեծի են ենթարկել և նա մահացել է ստացված վնասվածքներից, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 11-ին, իսկ հաջորդ օրը, ինչպես ասվում է հրապարակման մեջ, միգրանտների դեմ հավաք են կազմակերպել Տեր-Խաչատրյանի հայրենակիցները։ Նշվում է, որ նոր բախումը կանխել է ոստիկանությունը։

Մեկնաբանություններում նշվում է, որ միգրանտները Միջին Ասիայից են։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---