Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ արգելվել է․ Նա կարծում է, որ դա արվել է Փաշինյանի հրամանով![]() 14 հուլիսի 2022 - 14:20 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը ժամանել է Հայաստան և օդանավակայանում իմացել, որ իր մուտքը Հայաստան արգելված է։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Փափազյանը կարծում է, որ դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով։ «Անցած գիշեր ինձ արգելել են մուտք գործել Հայաստան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ես անցանկալի անձ եմ Հայաստանում։ Ոստիկանությունը 5։20-ին ինձ ուղեկցել է Air France ինքնաթիռ։ Գիտեի, որ արգելված է իմ մուտքն Ադրբեջան և Թուրքիա, իսկ այսօր արգելվեց իմ մուտքը Հայաստան։ Հանուն Հայաստանի և Հայկական հարցի 40 տարվա անխոնջ աշխատանքից հետո շատ ցավալի է հայտնվել այս իրավիճակում։ ․․․Վաղ թե ուշ Հայաստանի ժողովուրդը կհասկանա, որ պետք է ձերբազատվի այս ղեկավարից, որն ամեն ինչ անում է Հայաստանը թուլացնելու համար։ Սփյուռքը նույնպես կհասկանա։ Բայց արդեն ժամանակն է ասելու` ստոպ»,- գրել է նա։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |