Մարզպետ․ Տաթև-Աղվանի ճանապարհին լուրջ խնդիրներ կան![]() 14 հուլիսի 2022 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Տաթև-Աղվանի ճանապարհին լուրջ խնդիրներ են առաջացել, հատկապես փոքր մեքենաների համար։ Նշելով, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են, նա ասել է, որ ցանկալի կլիներ ավելի մեծ տեմպ հաղորդել դրանց։ «Ամբողջ ճանապարհահատվածի երկայնքով լուրջ խնդիրներ են ստեղծվում հատկապես փոքր մեքենաների համար։ Տաթևից Քաշունի ընկած հատվածն ամենավատ վիճակում է»,-ասել է նա։ Անդրադառնալով խնդրին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հանձնարարականներ է տվել փոխվարչապետին և ՏԿԵ նախարարին: Նա նաև հավելել է, որ Տաթև-Լծեն հատվածի ասֆալտապատման աշխատանքները սկսվել են։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |