Զախարովա. ՌԴ-ն մշտապես սատարում է ՀՀ և Թուրքիայի հաշտեցման գործընթացին՝ այն մեկնարկել է Մոսկվայում![]() 14 հուլիսի 2022 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Մոսկվան մշտապես սատարում է ՀՀ և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և պատրաստ է հետագայում ևս դա անել։ Այդ մասին հայտարարել, է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով, որ այդ գործընթացը մեկնարկել է Մոսկվայում։ «Ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ Ռուսաստանը միշտ է աջակցել հարաբերությունների կարգավորմանը Հայաստանի և Թուրքիայի միջև։ Գործընթացը սկսվել է Մոսկվայում հունվարի 14-ին՝ մեր անմիջական միջնորդությամբ։ Մենք պատրաստ ենք հետագայում ևս ուղեկցել հայ-թուրքական երկխոսությունը, ամեն կերպ աջակցել»,-ասել է նա ճեպազրույցում։ Զախարովան նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է տարածաշրջանի կայունության, տնտեսական բարգավաճման շահերից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Ղեկավարներն ընդգծել են երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |