Զախարովա. ՌԴ-ն մշտապես սատարում է ՀՀ և Թուրքիայի հաշտեցման գործընթացին՝ այն մեկնարկել է Մոսկվայում

Զախարովա. ՌԴ-ն մշտապես սատարում է ՀՀ և Թուրքիայի հաշտեցման գործընթացին՝ այն մեկնարկել է Մոսկվայում

PanARMENIAN.Net - Պաշտոնական Մոսկվան մշտապես սատարում է ՀՀ և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և պատրաստ է հետագայում ևս դա անել։ Այդ մասին հայտարարել, է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով, որ այդ գործընթացը մեկնարկել է Մոսկվայում։

«Ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ Ռուսաստանը միշտ է աջակցել հարաբերությունների կարգավորմանը Հայաստանի և Թուրքիայի միջև։ Գործընթացը սկսվել է Մոսկվայում հունվարի 14-ին՝ մեր անմիջական միջնորդությամբ։ Մենք պատրաստ ենք հետագայում ևս ուղեկցել հայ-թուրքական երկխոսությունը, ամեն կերպ աջակցել»,-ասել է նա ճեպազրույցում։

Զախարովան նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է տարածաշրջանի կայունության, տնտեսական բարգավաճման շահերից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

‌Ղեկավարներն ընդգծել են երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---