Պահուստային ֆոնդից մոտ 12 մլրդ դրամ կհատկացվի ճանապարհների հիմնանորոգմանը![]() 14 հուլիսի 2022 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Կառավարության պահուստային ֆոնդից 11 մլրդ 809 մլն դրամ կհատկացվի ճանապարհների հիմնանորոգմանը։ Գործադիրը հավանություն է տվել որոշմանը։ Միջոցները կհատկացվեն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական ճանապարհի մի հատվածի, Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի մի հատվածի վերանորոգման համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է որակի հետ կապված խնդիրների մասին։ Նա նաև կարծիք է հայտնել, որ ճանապարհային կշեռքների համակարգ է պետք ունենալ, քանի որ սահմանվածից ավելի քաշով մեքենաները վնասում են ասֆալտը, խնդիրներ ստեղծում երթևեկության համար։ Փաշինյանը նշել է, որ խնդիրն առավել ակնհայտ է հանքարդյունաբերական օբյեկտների հետ կապող ճանապարհներին։ Կառավարությանն առընթեր տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի տնօրեն Արթուր Ասոյանն իր հերթին տեղեկացրել է, որ գերբեռնված երթևեկության 60 դեպք է բացահայտվել 2022-ին։ Նա հավելել է, որ այս պահին առկա է 2 ստատիկ և 1 շարժական կշեռք։ Ստատիկ կշեռքները, նրա խոսքով, առաջիկայում կտեղակայվեն Սիսիանի ու Աշտարակի հատվածներում, իսկ շարժականի տեղը պարբերաբար փոխվում է։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |