«Ռոսիա» ավիաընկերությունը Վոլգոգրադ-Երևան թռիչքներ կիրականացնի

«Ռոսիա» ավիաընկերությունը Վոլգոգրադ-Երևան թռիչքներ կիրականացնի

PanARMENIAN.Net - Ռոսիա» ավիաընկերությունը Վոլգոգրադ-Երևան թռիչքներ կիրականացնի, որոնք մեկնարկելու են հուլիսի 23-ից։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ հինգշաբթի և շաբաթ օրերը, տեղեկացնում է ավիաընկերույթյունը։

SU/FV 6945 չվերթը Վոլգոգրադից կմեկնի 16:45-ին, Երևան կժամանի 21:35։ Երևանից SU/FV 6946 չվերթի մեկնումը նախատեսվում է 22:25-ին, ժամանումը Վոլգոգրադ՝ 0:30 (յուրաքանչյուր օդանավակայանի համար տեղական ժամանակն է նշված)։

Թռիչքներն իրականցվելու են Superjet 100-ով։

Վոլգոգրադը ՌԴ-ի 6-րդ քաղաքն է, որտեղից ավիաընկերությունը թռիչքներ է կատարում ՀՀ մայրաքաղաք։ Ավիաընկերությունը չվերթեր է կատարում նաև Եկատերինբուրգից, Մինվոդիից, Մոսկվայից, Սամարայից և Սոչիից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---