Ալիևն ու Կլաարը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրման հարցը![]() 15 հուլիսի 2022 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Բաքվում գտնվող Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրման հարցը։ «Ալիևն ու Կլաարը մանրամասն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղ պայմանագրի ստորագրման, կոմունիկացիաների ապաշրջափակման, ականների խնդիրը», ինչպես նաև Առաջին Արցախյան պատերազմի ժամանակ անհետ կորած Ադրբեջանի քաղաքացիների հարցը, գրում է Interfax.az-ը։ Նշվում է, որ Ալիևը կարևորել է Բրյուսելում հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ «Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը»։ Բաքվից առաջ Տոյվո Կլաարը Երևանում էր, հանդիպել է ՀՀ վարչապ;ետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ կայացած եռակողմ հանդիպումների արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ: Կարևորվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ միջազգային հանրության հետևողական ուշադրությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |