Վարչապետը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ փոխգործակցության խորացման հարցեր է քննարկել![]() 15 հուլիսի 2022 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի և նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը փոխգործակցության խորացման հարցեր է քննարկել։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տրանսպորտի և լոգիստիկայի բնագավառներում գործակցության շուրջ: Փաշինյանը կարևորել է բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային ոլորտում փոխգործակցությունը, նաև բարձր գնահատել ռուսական կողմի ջանքերն ու օպերատիվ արձագանքը Վերին Լարսի անցակետում առաջացող ճգնաժամային իրավիճակների կարգավորման ուղղությամբ: Սավելևը վարչապետ Փաշինյանին է փոխանցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ջերմ ողջույնները և արդյունավետ գնահատել ՀՀ գործընկեր գերատեսչությունների հետ աշխատանքը: Նա նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետ բարեկամական, եղբայրական գործընկերությունն ու փոխշահավետ ծրագրերը: Անդրադարձ է եղել ավիացիոն ու ավտոմոբիլային հաղորդակցությանը, հանրային տրանսպորտի ենթակառուցվածքին, երկուստեք կարևորվել է փորձի փոխանակումն ու միջգերատեսչական ակտիվ աշխատանքն այս ուղղություններով: Նշվել է, որ տրանսպորտային հաղորդակցության զարգացումը կնպաստի երկկողմ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալի աճին, կակտիվացնի տնտեսական շփումները, զբոսաշրջային կապերը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |