Ալիև․ ՌԴ-ն խոստացել էր, որ մինչև հունիս հայկական զորքերը դուրս են բերվելու ԼՂ-ից

Ալիև․ ՌԴ-ն խոստացել էր, որ մինչև հունիս հայկական զորքերը դուրս են բերվելու ԼՂ-ից

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ՌԴ ՊՆ ներկայացուցիչը խոստացել էր, որ մինչև հունիս հայկական զորքերը դուրս են բերվելու Լեռնային Ղարաբաղից, բայց «մինչ օրս այդ պայմանավորվածությունը չի կատարվել»։

Նա ասել է, թե 44-օրյա պատերազմից հետո անցած 1 տարի 8 ամսվա ընթացքում դրական պահերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առումով քիչ են, բացասականն ավելի շատ է, գրում է Interfax.az-ը։

Նա ասել է նաև, թե Հայաստանը, «որպես պարտված կողմ, չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները», որոնցից մեկը «հայկական զորքերի դուրսբերումն է Ղարաբաղից, «սակայն, մինչ օրս այդ հարցը լուծված չէ»։

«Մենք բազմիցս ենք բարձրացրել այդ հարցը, բայց Հայաստանը ձգձգում է»,-ասել է նա։

Նա նշել է, որ բարձրացրել է այդ հարցը նաև ՌԴ ռազմական ղեկավարության առջև։

«Մի քանի ամիս առաջ, երբ ՌԴ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան Ադրբեջանում էր, նա խոստացել էր մեր պաշտպանության նախարարությանը, որ մինչև հունիս հայկական զորքերը դուրս կգան Ղարաբաղից։ Հիմա հուլիսի կեսն է, բայց այդ հարցը դեռ լուծված չէ»,-ասել է նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---