Վրաստանի ԱԳ նախարարը՝ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին․ Հպարտ եմ, որ հանդիպման վայրը Թբիլիսին է![]() 16 հուլիսի 2022 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Վրաստանում, ասել է` հպարտ է, որ հանդիպումն անցնում է Թբիլիսիում։ «Ես շատ հպարտ եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպման վայրը Թբիլիսին է։ Վստահ եղեք, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման մեր համատեղ ջանքերն արդյունք կբերեն»,-գրել է Դարչիաշվիլին սոցցանցում, տեղեկացնում է Sputnik Georgia-ն։ Թբիլիսիում անցնում է Միրզոյանի և Բայրամովի առաջին երկկողմ հանդիպումը։ Մինչ այդ կողմերը հանդիպել են Դուշանբեում ՌԴ ԱԳ նախարարի հետ եռակողմ հանդիպման շրջանակում։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թբիլիսի աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Միրզոյանը երախտագիտություն է հայտնել վրացական կողմին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հյուրընկալելու և տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու պատրաստակամության համար։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |