ՀՀ-ում արդեն գործում է Wildberries-ի տեսակավորման կենտրոն․ Քննարկվել են հետագա գործակցության հարցեր

ՀՀ-ում արդեն գործում է Wildberries-ի տեսակավորման կենտրոն․ Քննարկվել են հետագա գործակցության հարցեր

PanARMENIAN.Net - Հայաստանում արդեն գործում է Wildberries ընկերության տեսակավորման կենտրոնը։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպվել Wildberries ընկերության ղեկավարության, Մանթաշյան միջազգային բիզնես ակումբի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և այլ բիզնես ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում Wildberries-ի զարգացման գծով տնօրեն Վյաչեսլավ Իվաշչենկոն անդրադարձել է արտասահմանյան ընկերությունների հետ աշխատելու իրենց փորձին և նշել, որ ներկայում ընկերությունն ունի 19 մլն եզակի գնորդ և մոտ 1 մլն վաճառող։

Այս պահի դրությամբ Wildberries-ն ունի պատվերների հանձնման ավելի քան 23,000 կետ, այդ թվում՝ այն երկրներում, որտեղ ընկերությունն այսօր ներկայացված է:

Քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---