Բորել․ ԵՄ-ն աջակցում է Հարավային Կովկասն անվտանգ և կայուն տարածք դարձնելու ջանքերին

Բորել․ ԵՄ-ն աջակցում է Հարավային Կովկասն անվտանգ և կայուն տարածք դարձնելու ջանքերին

PanARMENIAN.Net - Եվրամիությունն աջակցում է Հարավային Կովկասը բոլոր ժողովուրդների համար անվտանգ, կայուն ու բարգավաճ տարածք դարձնելու ջանքերին։ Այդ մասին ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է Բրյուսելում կայացած ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի 18-րդ նիստից հետո։

Նա ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների Թբիլիսիում կայացած երկկողմ հանդիպումը՝ հավելելով, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ ջանքերին ու ակտիվորեն աշխատել՝ նպաստելով, որ կողմերը լուծումներ գտնեն տարաձայնություններում համար։

Կարևորելով որպես գործընկեր Բաքվի դերը Եվրամիության համար՝ Բորելը ողջունել է Բաքվում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենի մասնակցությամբ էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին ԵՄ-ի և Ադրբեջանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։

Նա նշել է, որ հուշագիրը թույլ կտա կրկնապատկել ադրբեջանական գազի առաքումը Եվրոպա, ինչը հիմք կհանդիսանա ընդլայնված համագործակցության և քաղաքական երկխոսության համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---