Խանջյան փողոցում հայտնաբերված նռնակը վնասազերծվել է

Խանջյան փողոցում հայտնաբերված նռնակը վնասազերծվել է

PanARMENIAN.Net - Երևանի Խանջյան փողոցում հայտնաբերված Ֆ-1 տեսակի նռնակը սակրավորները տեղում վնասազերծել են և հանձնել ոստիկանության աշխատակիցներին, տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Հուլիսի 21-ին, ժամը 09։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 7 շենքի բակում նռնակ է հայտնաբերվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---