Արցախի Մարտունին և Գլենդեյլը քույր քաղաքներ կարող են դառնալ![]() 26 հուլիսի 2022 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Արցախի Մարտունին և ԱՄՆ Գլենդեյլը քույր քաղաքներ կարող են դառնալ։ Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախյանը համապատասխան բանաձև է ներկայացրել քաղաքային խորհուրդ՝ քույր քաղաքների կագավիճակ հաստատելու վերաբերյալ, հայտնում է Asbarez-ը։ Քասախյանը հուսով է, որ մինչև հոկտեմբեր առաջարկը կհաստատվի։ «Երբ ապրիլին ստանձնեցի քաղաքապետի պաշտոնը, նամակ ստացա, որտեղ Մարտունու քաղաքապետն առաջարկում էր հաստատել քույր քաղաքների կարգավիճակ: Ես ներկայացրեցի առաջարկը քաղխորհրդի նիստում, և հուսով եմ, որ մինչև հոկտեմբեր այն կհաստատվի»,-ասել է Քասախյանը: Նա շեշտել է, որ Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքը հատուկ նշանակութիւն ունի՝ հաշվի առնելով նաև, թե ինչերի միջով է անցել և դեռ շարունակում է անցնել Արցախի բնակչութիւնը: Ըստ Քասախյանի, քույր քաղաքների կարգավիճակի հաստատմանը կհաջորդեն նաև գործնական քայլեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |