Արցախի Մարտունին և Գլենդեյլը քույր քաղաքներ կարող են դառնալ

Արցախի Մարտունին և Գլենդեյլը քույր քաղաքներ կարող են դառնալ

PanARMENIAN.Net - Արցախի Մարտունին և ԱՄՆ Գլենդեյլը քույր քաղաքներ կարող են դառնալ։ Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախյանը համապատասխան բանաձև է ներկայացրել քաղաքային խորհուրդ՝ քույր քաղաքների կագավիճակ հաստատելու վերաբերյալ, հայտնում է Asbarez-ը։

Քասախյանը հուսով է, որ մինչև հոկտեմբեր առաջարկը կհաստատվի։

«Երբ ապրիլին ստանձնեցի քաղաքապետի պաշտոնը, նամակ ստացա, որտեղ Մարտունու քաղաքապետն առաջարկում էր հաստատել քույր քաղաքների կարգավիճակ: Ես ներկայացրեցի առաջարկը քաղխորհրդի նիստում, և հուսով եմ, որ մինչև հոկտեմբեր այն կհաստատվի»,-ասել է Քասախյանը:

Նա շեշտել է, որ Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքը հատուկ նշանակութիւն ունի՝ հաշվի առնելով նաև, թե ինչերի միջով է անցել և դեռ շարունակում է անցնել Արցախի բնակչութիւնը:

Ըստ Քասախյանի, քույր քաղաքների կարգավիճակի հաստատմանը կհաջորդեն նաև գործնական քայլեր: ‌

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---