ԱՀ ոստիկանություն․ Ադրբեջանական ԶՈւ-ն անկանոն կրակ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա ուղղությամբ

ԱՀ ոստիկանություն․ Ադրբեջանական ԶՈւ-ն անկանոն կրակ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ, տեղեկացնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

Կառույցի Մարտունու շրջանային բաժնից հաղորդել են, որ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։

Տուժածներ չկան:

Իրավապահ կառույցներն այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմի հետ իրականացնում են ստուգումներ։ ‌

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---