Արցախից տեղահանվածները կառավարության մոտ էին․ Պահանջում են փախստականների համար հավաքական համայնք կառուցել

Արցախից տեղահանվածները կառավարության մոտ էին․ Պահանջում են փախստականների համար հավաքական համայնք կառուցել

PanARMENIAN.Net - Արցախից բռնի տեղահանված մի խումբ քաղաքացիներ կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիայի էին դուրս եկել։ Նրանց պահանջներից մեկն այն է, որ Հայաստանի տարածքում փախստականների համար հավաքական համայք կառուցվի։

Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը կրկնել է իրենց պահանջները, տեղեկացնում է Panorama.am-ը։

«Ուզում ենք ստանալ այս հարցերի պատասխանները՝ մեզ տանելո՞ւ են Արցախ, թե՞ ոչ։ Եթե ոչ, ինչո՞ւ։ Փախստականի կարգավիճակ տալո՞ւ են, թե՞ ոչ։ Եթե ոչ, ինչո՞ւ։ Մեզ ապահովելո՞ւ են բնակարաններով, թե՞ ոչ։ Եթե ոչ, ինչո՞ւ։ Եթե կառավարությունը մեր հարցերը չի պատրաստվում լուծել, արդյո՞ք պատրաստվում է մեզ արտահանձնել որևէ չորրորդ պետության, դա էլ պետք է իրենց դեմը դնենք»,- ասել է նա։

Որպես առաջին պահանջ նա նշել է Արցախի հայկական կարգավիճակը։

«Արցախի հայկական կարգավիճակը պետք չէ մեզ՝ փախստականներիս, արցախցիներիս, պետք է Արցախից մինչև Լոս Անջելես ամբողջ հայությանը։ Չկա Արցախի հայկական կարգավիճակ, հսկա դամոկլյան սուրը կախվում է հայկական ինքնության վրա, հայկական ինքնությունն է վտանգված առանց Արցախի անկախության»,- ասել է Հայրյանը։

Նա նշել է, որ երկրորդ պահանջն է փախստականի կարգավիճակի ճշտումը։

«Փախստականի կարգավիճակի ճշտումը մեզ համար խորքում կապվում է Արցախի կարգավիճակի հետ, որովհետև փախստականի վիճակը, որում հայտնվել ենք, առաջացել է Արցախի անկախության, Արցախի սուվիրենության վթարվելուց, վնասվելուց։ Ինչո՞ւ է վնասվել Արցախի սուվերենիտետը։ Կարող են պատասխանել Հայաստանի իշխանությունները։ Իրենք սիրում են ասել՝ Հայաստանի իշխանություն, Արցախի իշխանություն։ Սիրում են ասել՝ կա Հայաստանի իշխանություն, Արցախի իշխանություն, բայց հետաքրքիր տարանջատում է կատարվում․ երբ Արցախի հողերը զիջելու, Աղավնոն, Բերձորը դատարկելու հարց է առաջանում, հարցերը լուծումը է Նիկոլ Փաշինյանը, երբ Արցախում հայտնված փախստականները դիմում են բնակարանային, սոցիալական հարցերով, ասում են՝ դիմել Արայիկ Հարությունյանին»,- ասել է Հայրյանը։

Երրորդ պահանջն է՝ Հայաստանի տարածքում փախստականների համար հավաքական համայնք կառուցել։

«Չորրորդի ուղղությամբ ոնց որ հաջողություն է սպասվում. որոշել են 40-հազարական աջակցություն տալ, հստակ նշված է մինչև այդ անձին բնակարանով չապահովեն»,- ասել է նա։

Հադրութից տեղահանված մի կին նշել է, որ իրենք իրենց կամքով չեն այստեղ, իրենց հանել են իրենց տներից, իրենց պահանջն է՝ տուն, Հադրութը տան, վերադառնան իրենց տուն, եթե ոչ, ապա փոխհատուցում։

«Թող մեր Հադրութը վերադարձնեն, գնանք մեր տներում ապրենք։ Հադրութն էլ են տվել, նվիրել, ինչպես Շուշին։ Մեզ տնից հանել են, ոչ թե մենք ենք դուրս եկել»,- ասել է նա։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---