ՌԴ ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն 3 անգամ խախտել է հրադադարը![]() 3 օգոստոսի 2022 - 11:00 AMT PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով իրավիճակի լարմանը Լեռնային Ղարաբաղում, օգոստոսի 2-ի իր տեղեկատուում նշել է, որ մեկ օրում ռուս խաղաղապահների զորակազմի պատասխանատվության գոտում «Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի 3 խախտում է գրանցվել»։ «Վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ներկայացուցիչը։ Ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցության արդյունքում իրավիճակը կարգավորվել է: Կողմերի շփման գծում փոփոխություն թույլ չի տրվել»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ ռուս խաղաղապահների անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով մշտական փոխգործակցություն է պահպանվում ՀՀ և Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբերի հետ։ Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, կայուն լարվածությունը շփման գծում պահպանվում էր:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |