Կլաարը` Արցախի մասին. Կարևոր է թուլացնել լարվածությունը![]() 3 օգոստոսի 2022 - 11:55 AMT PanARMENIAN.Net - ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվա Կլաարը, անդրադառնալով լարվածության աճին Արցախում, հայտարարել է, որ կարևոր է թուլացնել այն և «բաց չթողնել տասնամյակների գժտության էջը շրջելու պատմական հնարավորությունը»։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Մտահոգված եմ վերջին օրերին Հայաստան-Ադրբեջան համատեքստում աճող լարվածության մասին հաղորդումներով։ ԵՄ-ն հանձնառու է խորացնել իր ներգրավվածությունը խաղաղ գործընթացում, մենք զբաղվում ենք դրանով մի քանի մակարդակով: Կարևոր է թուլացնել լարվածությունը և «բաց չթողնել տասնամյակների գժտության էջը շրջելու պատմական հնարավորությունը»,- նշել է նա։ Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։ Օգոստոսի լույս 3-ի գիշերն օպերատիվ մարտավարական իրադրությունն Արցախում փոփոխությունների չի ենթարկվել: Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |