ԵԱՀԿ-ն մտահոգված է և կոչ է անում միջոցներ ձեռնարկել ԼՂ հարցով երկխոսության վերականգնման համար![]() 3 օգոստոսի 2022 - 18:56 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն արձագանքել է իրավիճակի սրմանն Արցախում՝ մտահոգություն հայտնելով և կոչ անելով միջոցներ ձեռնարկել երկխոսության վերականգնման համար։ «Մենք չափազանց մտահոգված ենք Հարավային Կովկասում զինված միջադեպերի և զոհերի մասին հաղորդումներով։ Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապաէսկալացիայի և երկխոսությունը վերսկսելու համար։ Մենք նախկինի պես վճռական ենք՝ աջակցելու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերին»,- ասվում է ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության Twitter-ի միկրոբլոգում։ Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով ՊԲ 2 զինծառայող զոհվել է, ևս 14-ը տարբեր աստիճանի վիրավորում է ստացել: Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |