ԵՄ-ն կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները Լաչինի միջանցքի մոտ՝ չհիշատակելով Լեռնային Ղարաբաղը![]() 4 օգոստոսի 2022 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը, անդրադառնալով իրավիճակի սրմանը Արցախում, կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ադրբեջանական և հայկական ուժերի միջև Լաչինի միջանցքի շրջանում՝ չհիշատակելով Լեռնային Ղարաբաղը: «ԵՄ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք սկսվել են ադրբեջանական և հայկական ուժերի միջև Լաչինի միջանցքի շրջանում և շփման գծի այլ վայրերում։ Ցավոք, այդ բախումների հետևանքով արդեն կան զոհեր և վիրավորներ։ Չափազանց կարևոր է նվազեցնել լարվածությունը, ամբողջապես պահպանել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ բանակցային ճանապարհով լուծում գտնելու։ Եվրամիությունը նախկինի պես կշարունակի աջակցել լարվածության հաղթահարմանը և կայուն խաղաղության ապահովմանը Հարավային Կովկասում»,- ասվում է հայտարարության մեջ։ Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։ Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |