Խաղաղապահ զորակազմի հրամանատարը ԼՂ-ում հավաստիացրել է` ՌԴ-ն բոլոր միջոցները կձեռնարկի իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար

Խաղաղապահ զորակազմի հրամանատարը ԼՂ-ում հավաստիացրել է` ՌԴ-ն բոլոր միջոցները կձեռնարկի իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար

PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը Լեռնային Ղարաբաղի հասարակական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հավաստիացրել է, որ ՌԴ-ն բոլոր միջոցները կձեռնարկի իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար։ Այդ մասին ասվում է Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի տելեգրամյան ալիքում։

Վոլկովը պարզաբանել է խաղաղապահ զորակազմի դիրքորոշումը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, տեղեկացրել է կատարված աշխատանքի մասին։

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---