ՌԴ ԱԳՆ. Մոսկվան արդարացված չի համարում ԼՂ-ում ռուս խաղաղապահների հասցեին քննադատությունը

ՌԴ ԱԳՆ. Մոսկվան արդարացված չի համարում ԼՂ-ում ռուս խաղաղապահների հասցեին քննադատությունը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի փոխտնօրեն Իվան Նեչաևը հայտարարել է, որ ռուսական կողմը կարծում է՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների հասցեին հնչող առանձին քննադատական արտահայտություններն արդարացված չեն։

«Ինտենսիվ քաղաքական շփումներին զուգընթաց շարունակվում է ակտիվ աշխատանքը նաև ռուս խաղաղապահների կողմից, որոնք անհրաժեշտ ջանքեր են գործադրում իրավիճակը հողի վրա կայունացնելու համար։ Եվ Բաքվում, և Երևանում բազմիցս նշել են ռուսական խաղաղապահ զորակազմի կարևոր դերը։ Խաղաղապահների հասցեին հնչող քննադատությունը համարում ենք չարդարացված։ Իսկ լրացուցիչ մանրամասների համար կարող եք դիմել ՌԴ ՊՆ-ին», - ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Նեչաևն ընդգծել է, որ իրավիճակը տարածաշրջանում մշտապես գտնվում է Մոսկվայի ուշադրության կենտրոնում։

«Ռուսական կողմը մշտական շփման մեջ է հայկական և ադրբեջանական կողմերի հետ ինչպես բարձր մակարդակով, այնպես էլ ՊՆ, ԱԳՆ և այլ գերատեսչությունների գծով»,-ասել է նա։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով իրավիճակի սրմանն Արցախում, հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Արցախում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում վերջին օրերի իրադարձությունները, հայ հանրության շրջանում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության հետ կապված հարցեր են առաջանում։ Նա նշել էր, որ այս պայմաններում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապաh առաքելության մանրամասների ճշգրտումը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ի պատասխան հայտարարել էր, որ Ռուսաստանը դեռևս Հայաստանից կոնկրետ առաջարկներ չի տեսել Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության մասով՝ վերջին սրացման ֆոնին։

 Ուշագրավ
Նշվում է նաև, որ տեղի է ունեցել կարծիքների կառուցողական փոխանակում։
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---