Ալիև․ Ղարաբաղի հայերը ոչ կարգավիճակ կունենան, ոչ անկախություն, ոչ էլ որևէ արտոնություն

Ալիև․ Ղարաբաղի հայերը ոչ կարգավիճակ կունենան, ոչ անկախություն, ոչ էլ որևէ արտոնություն

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ «Ղարաբաղի հայերը ոչ կարգավիճակ կունենան, ոչ անկախություն, ոչ էլ որևէ արտոնություն»։

«Ինչպես Ադրբեջանի քաղաքացիները, այդպես էլ նրանք։ Ինչպես պաշտպանվում են Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, այդպես էլ նրանցը կպաշտպանվեն։ Ինչպես պաշտպանվում են Ադրբեջանում ապրող ժողովրդների իրավունքները, այդպես էլ նրանցը կպաշտպանվի։ Ճանապարհը միայն սա է»,-ասել է նա, գրում է ադրբեջանական APA-ն։

Ալիևն ասել է նաև, թե Ղարաբաղում ապրող հայերը «պետք է ճիշտ քայլ անեն, հասկանան, որ իրենց ապագան ադրբեջանական հասարակության հետ ինտեգրումն է»։

Նա հավելել է, որ «այլ կերպ հնարավոր չէ»։

Դեռևս 2021-ի աշնանը ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ասվում էր․ «Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն շարունակում են Արցախի ժողովրդի հանդեպ թշնամական քաղաքականությունը, այլև իրենց վերահսկողության ներքո հայտնված տարածքներում անվանափոխում են հայկական բնակավայրերը, ոչնչացնում ու պղծում են կրոնական սրբավայրերը և մշակութային ժառանգությունը: Այս գործողությունները և հայ բնակչության ամբողջական էթնիկ զտումը ևս մեկ անգամ բացահայտում են այն իրողությունը, որ Արցախի հայերի ֆիզիկական անվտանգության և կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության ներքո»:

 Ուշագրավ
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ
---