Շոյգուն և Պապիկյանը քննարկել են ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում![]() 16 օգոստոսի 2022 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Շոյգուն և Պապիկյանը քննարկել են ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Միջազգային անվտանգության մոսկովյան X համաժողովի շրջանակներում քննարկել է ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք քննարկելու շատ բան ունենք, ավանդական հարցեր կան, կապված մեր ռազմատեխնիկական և ռազմական համագործակցության հետ: Եվ, անշուշտ, ԼՂ-ում տեղակայված մեր խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցեր։ Ինչպես և դուք, մենք ևս նախկինի պես վստահ ենք, որ հիմնական կայունացնող գործոնը հրադադարն է շփման գծի ամբողջ երկայնքով»,- ասել է ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը։ Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 15-ին այցելել է մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոն, որտեղ ներկա է գտնվել «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի և «Բանակ 2022» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողություններին: Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներում, ծանոթացել ռազմարդյունաբերության մի շարք նորագույն նմուշների, հանդիպումներ ունեցել խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |