Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ![]() 30 օգոստոսի 2022 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության նախագահ Շառլ Միշելը, բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ, հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Նախապատրաստական զանգեր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վաղը Բրյուսելում կայանալիք չորրորդ հանդիպմանն ընդառաջ»,- ասվում է գրառման մեջ։ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Բրյուսելում նախատեսված է օգոստոսի 31-ին։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել էր, որ Բրյուսելում նախատեսվում է համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի կազմման աշխատանքային խմբի ստեղծման հարցը։ Հայկական կողմն հայտարարությունը չի մեկնաբանել և հորդորել է հետևել հանդիպման վերաբերյալ պաշտոնական լրահոսին։ Իսկ օգոստոսի 30-ին Մոսկվայում նախատեսված է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |