Ամերիաբանկը «Զեյթունում» է. Նոր մասնաճյուղը հատուկ առաջարկներ ունի![]() 30 օգոստոսի 2022 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկն ընդլայնում է իր աշխարհագրությունը` բացելով մասնաճյուղ նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Ներսիսյան 1 հասցեում գործող կանաչ ու հյուրընկալ սրահը հաճախորդներին խոստանում է հարմարավետ միջավայր` ընձեռելով Ամերիաբանկի ծառայություններից օգտվելու հնարավորություն: Թվով 23-րդ մասնաճյուղի բացման առթիվ Ամերիաբանկը մշակել է նաև հատուկ առաջարկներ` նախատեսված թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական բոլոր այն անձանց համար, որոնք կդառնան բանկի հաճախորդ` «Զեյթուն» մասնաճյուղում բացելով հաշիվ մինչև 31.12.2022թ.-ը ներառյալ: Հատուկ առաջարկ ֆիզիկական անձանց համար․ - Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի - Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում - Հաշվի բացում ծառայությունների փաթեթով` անվճար - VISA ստիկեր` տարեկան 1500 դրամ սպասարկման վճար (3000 դրամի փոխարեն) Հատուկ առաջարկ իրավաբանական անձանց համար․ - Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ - Ընկերության 2 ղեկավարի/իրական շահառուի մեկական դեբետային կամ կրեդիտային վճարային քարտի (Visa Classic, Visa Gold, MasterCard Standart, MasterCard Gold) տրամադրում` առանց մեկ տարվա սպասարկման վճարի - Business տեսակի քարտի տրամադրում` առանց մեկ տարվա սպասարկման վճարի Հատուկ առաջարկների վերաբերյալ առավել մանրամասն կարելի է ծանոթանալ կայքում: Տեխնիկապես հագեցած, ջերմ ու լուսավոր սրահ, բարեհամբույր անձնակազմ. Ամերիաբանկի «Զեյթուն» մասնաճյուղի դռները բաց են երկուշաբթիից ուրբաթ օրերին` ժամը 9:30 - 17:00: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |