Ըստ Վրաստանի ավտոներմուծողների` ՀՀ շուկան ապագայում կարող է մրցակից դառնալ

Ըստ Վրաստանի ավտոներմուծողների` ՀՀ շուկան ապագայում կարող է մրցակից դառնալ

PanARMENIAN.Net - 2022 թվականին Վրաստանից Հայաստան է վերաարտահանվել 2034 թեթև մեքենա՝ 14.6 մլն դոլար ընդհանուր արժողությամբ, մինչդեռ 2021 թվականի առաջին 6 ամսում այս թիվը 234 էր՝ 1․6 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։

Վրաստանի ավտոներմուծողների միության ղեկավար Լաշա Դարբայսելին կարծում է, որ Հայաստանի շուկան ապագայում կարելի է դիտարկել որպես մրցակից։ Ըստ նրա, եթե Հայաստանն իսկապես մրցակցային շուկա դառնա, ապա Վրաստանին կզրկի տարեկան 800 մլն դոլարից, գրում է Аaliq.ge-ն։

Դեպի Հայաստան վերաարտահանման աճը Դարբայսելին բացատրել է մի քանի պատճառով, այդ թվում՝ ռուսական գործոնով, Վրաստանից մեքենաները կարող են անցնել Հայաստանով։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը փաստացի ավարտվել է, համավարակը ևս, ակնհայտորեն, այս երկու գործոնով պայմանավորված՝ սպասվում էր վերաարտահանման աճ։ Թանկացման պատճառն էլ այն է, որ նոր թվականների մեքենաների կարիք ունեն։ Սա ոչ միայն Հայաստանում է, այլև Ադրբեջանում, մինչև 2005 թվականն արտադրված մեքենա չի կարելի ներկրել։ Հայաստանը նույնպես ունի որոշակի տարիքային սահմանափակում. սրանք օբյեկտիվ պատճառներ են»,- ասել է Դարբայսելին: ‌

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---