ԱՄՆ-ն կոչ է անում ՀՀ-ին և Ադրբեջանին ինտենսիվացնել դիվանագիտական գործակցությունը

ԱՄՆ-ն կոչ է անում ՀՀ-ին և Ադրբեջանին ինտենսիվացնել դիվանագիտական գործակցությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ինտենսիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը՝ համապարփակ խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Փաթելը։

Փաթելն այդ մասին խոսել է, պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Պետդեպարտամենտն օգոստոսի 31-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից։

«Ինչ վերաբերում է ՀՀ և Ադրբեջանի մասին հարցին, ապա ես այս առումով նորություն չունեմ։ Կարող եմ միայն վերահաստատել այն, ինչ ասել ենք նախկինում․ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագան։ Մենք կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին ինտենսիվացնել իրենց դիվանագիտական փոխգործակցությունը և հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի»,- ասել է Փաթելը։

Օգոստոսի 31-ին Բրյուսելում կայանալու է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Սա կլինի նրանց բրյուսելյան 4-րդ հանդիպումը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---