Զախարովա․ ԵՄ-ն փորձում է իրեն վերագրել ՀՀ և Ադրբեջանի միջև միջնորդության դափնիները![]() 31 օգոստոսի 2022 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում ասել է, որ ԵՄ-ն փորձում է իրեն վերագրել ՀՀ և Ադրբեջանի միջև ՌԴ միջնորդության դափնիները, և ԵՄ ակտիվությունը Հարավային Կովկասում պայմանավորված է քաղաքական նկրտումներով։ Նա հավելել է, որ ըստ ՌԴ տեսակետի, դա ոչ մի կապ չունի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ։ «Ես կասեի, որ եվրոպացիների այդ կեղծ նախաձեռնություններն ավելի շատ նման են միջնորդության դափնիները յուրացնելու փորձի»,- ասել է նա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ՌԴ աշխատանքն այդ ուղղությամբ կոնկրևետ արդյունքներ է տալիս և ստանում է կողմերի համապատասխան գնահատականը։ Զախարովան նաև ասել է, որ հայ և ադրբեջանցի գործընկերներից տեղեկություններ չեն ստացվել այն մասին, թե ԵՄ միջնորդությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվելու է խաղաղ պայմանագրի տեքստի մշակմամբ։ Նա նաև ասել է, որ Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կենտրոնացել է եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթներն իրականացնելու վրա: Օգոստոսի 31-ին Բրյուսելում անցնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |