Շիֆն ԱՄՆ 2023-ի ազգային անվտանգության հատկացումների ակտում հայ գերիների անհապաղ վերադարձի պահանջ է ներկայացրել

Շիֆն ԱՄՆ 2023-ի ազգային անվտանգության հատկացումների ակտում հայ գերիների անհապաղ վերադարձի պահանջ է ներկայացրել

PanARMENIAN.Net - Կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ 2023 թվականի ազգային անվտանգության հատկացումների ակտում պահանջ է ներկայացրել` հայ գերիների անհապաղ վերադարձի համար։ Նա հույս է հայտնել, որ ընդունվելիք բանաձևը օրենք ուժ կստանա, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Կոնգրեսականը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմից 2 տարի անց հայ ռազմագերիներն ու պահվող անձինք դեռևս անօրինական կերպով պահվում են Ադրբեջանում։

Բացի այդ կոնգրեսականը պահանջում է ավելացնել Հայաստանին եվ Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ամենամյա ամերիկյան օգնությունը։

Այս լրացումներին իրենց աջակցությունն են հայտնել մեկ տասնյակ կոնգրեսականներ: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայ դատի հանձնախումբը ջանքեր է գործադրում՝ Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովում քննարկման ժամանակ աջակիցների թիվն ավելացնելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---